Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղում «Սելտա»-ն սեփական հարկի տակ անակնկալ կերպով հաղթեց «Ռեալ»-ին՝ 2:1:
Այդ երկու գոլերից կարելի է առանձնացնել հատկապես երկրորդը՝ Բուստոսի կատարմամբ: Փայլուն հարված, ու նույնիսկ Անտոնիո Ադանի հուսահատ ցատկը օգուտ չտվեց:








































