Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի վիճակահանության արդյունքը:
Հիշեցնենք, որ «մեղուներ»-ի հետ նույն խմբում են հայտնվել «Արսենալ»-ը, «Անդերլեխտ»-ն ու «Գալաթասարայ»-ը:
«Հանդիպելու ենք հին ու նոր ծանոթների հետ: Մենք չենք հանդիպել «Անդերլեխտ»-ի ու «Գալաթասարայ»-ի հետ: Չէինք ցանկանում խաղալ այս կամ այն մրցակցի հետ, այդ իսկ պատճառով վիճակահանությունն ընդունում ենք այնպիսին, ինչպիսին կա:
Արդեն վաղը կսկսենք տեղեկություններ հավաքել մրցակիցների մասին: Իհարկե, «Արսենալ»-ին արդեն ծանոթ ենք: Կանենք հնարավորը՝ ՉԼ-ում հաջողության հասնելու համար»,- հայտարարել է Կլոպը:



































