Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Վրաստանին և Ղրղզստանին համապատասխանաբար՝ 46 և 30 մլն եվրո գումարի մակրոտնտեսական օգնության տրամադրմանը:
Միջոցների հատկացման մասին առաջարկությունն արվել է Եվրահանձնաժողովի կողմից:
Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Վրաստանին և Ղրղզստանին տրամադրվող ֆինանսական այս օգնությունն ազգային բարեփոխումներին ուղղված սոցիալական ծրագրերից է:
Նշված օգնությունը ոչ թե նվիրատվություն է, այլ տնտեսական ներդրում` կայունության և ժողովրդավարության հաստատման համար:










































