Sony Pictures ընկերությունը հայտարարել է «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմի երրորդ մասի նկարահանումների մեկնարկի մասին: «Ինֆերնո» անունը ստացած նոր նախագծի շուրջ աշխատանքները նախատեսված է սկսել 2015-ի մայիսից, գրում է Rosbalt-ը:
Կրոնական խորհրդանշանների մասնագետ, Հարվարդի պրոֆեսոր Ռոբերտ Լենգդոնին կրկին կմարմնավորի Թոմ Հենքսը: Կինոնկարի ռեժիսորը, որի անունը թարգմանվում է որպես «դժոխք», Ռոն Հովարդն է, սցենարիստը` Դևիդ Քեփը:












































