Եվրոպայի և ՄԱԿ-ի խորհուրդը քննադատել է Իսպանիային, որ երկիրը բավարար ջանքեր չի գործադրում քաղաքացիական պատերազմի (1936-1939 թթ.) և Ֆրանկոյի բռնապետության ընթացքում (1939-1975 թթ.) անհետ կորած մարդկանց գործերը հետաքննելու համար:
Ինչպես նշել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների կոմիսար Նիլս Մույժնիեքսը՝ Իսպանիայի իշխանությունները պետք է մշակեն այնպիսի օրենսդրություն, որտեղ մարդկանց անհետացումը քրեական հանցագործություն համարվեր, իսկ դրա մեղավորները համաներման չարժանանային:
Այս շաբաթ ՄԱԿ-ի աշխատանքային խումբը զեկույց էր նախապատրաստել, որում 42 խորհուրդներ էին ուղղված Մադրիդին: Խումբը պահանջել է իսպանական իշխանություններից՝ իր դժգոհություններին պատասխան տալ երեք ամսվա ընթացքում՝ հաղորդում է EFE գործակալությունը:









































