100 մլն դոլար արժողությամբ նավթով բեռնված United Kalavryta քրդական տանկերը, որը մոտ մեկ ամիս կանգնած էր ԱՄՆ Տեխաս նահանգի նավամատույցում, անհետացել է ռադիոտեղորոշիչների էկրաններից: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով ԱՄՆ առափնյա պարեկային ծառայությանը:
Երկու օր առաջ նավի առկայությունը հստակ արձանագրվել է Մեքսիկական ծոցում: Առափնյա պարեկային ծառայությունում ենթադրում են, որ նավի վրա շարքից դուրս է եկել ռադիոփարոսը: Տեղի դիտորդներն ասել են, որ նավթով լի քրդական տանկերների նման «անհետացումներ» նախկինում էլ են տեղի ունեցել:










































