ԱՄՆ-ը Ուկրաինայի հակամարտության լուծման համար ռազմական գործողություններ չի վարի և Ռուսաստանի հետ զինված հակամարտություն չի փնտրում: Այս մասին գրում է RIA NOVOSTI-ն` վկայակոչելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:
«Մեր ծրագրերի մեջ չէ Ռուսաստանի հետ զինված հակամարտություն փնտրելը»,- ասել է Օբաման:
Հինգշաբթի օրը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներից մեկն ասել է, որ Ուկրաինայի տարածքում գործում են առնվազն 1000 ռուս զինվորներ:









































