Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Նոր բացահայտումներ. Ձեռքի գնդակի թիմի ավագին սպանողն ազատության մեջ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2013թ. հոկտեմբերի 12-ին Վանաձոր քաղաքում սպանված Աջափնյակ վարչական շրջանի ձեռքի գնդակի թիմի ավագ Դավիթ Հովակիմյանի մահվան գործով երեկ ձերբակալվել է «Վանաձոր» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Վլադիմիր Ղուկասյանը: 11 ամիս անց դեպքից նոր դրվագներ են բացահայտվում:

Նախ հիշեցնենք, թե ինչպես էր դեպքը տեղի ունեցել: Նախորդ տարվա հոկտեմբերի 9-ին Աջափնյակ վարչական շրջանի ձեռքի գնդակի թիմը գնացել էր Վանաձոր՝ մրցումների ու չեմպիոն էր դարձել: Դավիթի հոր՝ Հակոբ Հովակիմյանի խոսքով՝ իր որդին հոկտեմբերի 11-ի գիշերը մարզիչի՝ Հրաչ Մխիթարյանի հետ իրենց հատկացված սենյակում է եղել, ու նրան զանգահարել են Ալավերդի քաղաքի թիմից մի տղա և օգնության կանչել: Ավելի ուշ Դավիթի ընկերները զանգահարել էին Երևան և Դավիթի հորն ասել, որ իր որդին կռիվ է արել և նրան խփել են:

Սպանված Դավիթի ծնողները դեռևս այն ժամանակ ասել էին, որ տղայի կյանքը կարող էին փրկել, եթե Վանաձորի բժիշկ Ղուկասյանը ճիշտ ժամանակին բացեր և տեսներ՝ դանակի հարվածը ծակե՞լ էր իր որդու սիրտը, թե` ոչ: Ինչևէ, տղայի սպանության գործով կալանավորվել էր Վանաձոր քաղաքի բնակիչ, 22-ամյա Կարեն Կունգորցևը:

Նոր բացահայտումներ
11 ամիս անց

Այս պատմության մեջ շատ անհասկանալի և մութ կետեր կան: Նախ՝ կալանավորված Կարենը բարձրաձայնեց, որ ինքը կապ չունի Դավիթի սպանության հետ: Ավելի ուշ, Վանաձորում լուրեր էին պտտվում, որ սպանությունը կատարել է Վանաձոր քաղաքի Ազգային անվտանգության աշխատակից Արտակ Բաբայանի անչափահաս տղան, ով նույնպես զբաղվում է սպորտով:

Իսկ ահա դեպքից 11 ամիս անց գործի շրջանակներում ձերբակալվել է Լոռու մարզի գլխավոր վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանը` մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու կասկածանքով: Մեզ հայտնի դարձավ, որ Դավիթի ծնողներին չեն բավարարել «Բժշկի մասնագիտական պարտականությունները ճիշտ չկատարելու մասին» առաջին փորձաքննության եզրակացության արդյունքները: Նրանք պահանջել են երկրորդ անգամ փորձաքննություն անցկացնել, որտեղ նշանակված հանձնաժողովը բժիշկ Ղուկասյանին ցույց է տվել 10-ից ավելի սխալներ, որոնք նա թույլ է տվել իր մասնագիտական պարտականությունների կատարման արդյունքում: Մինչդեռ 2013-ին բժիշկ Ղուկասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել էր, թե Դավիթի վիճակը բարդ էր և իրենք բժշկության կանոնները պահպանելով ամեն ինչ արել են տղայի կյանքը փրկելու: Բայց պարզվում է՝ այդ օրերին նա ստում էր, քանի որ դեպքից 11 ամիս անց տղային փրկելու հարցում ոչ այդքան ճիշտ վարվելու համար բժիշկը հայտնվեց ճաղերի հետևում:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝  shamshyan.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում