Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը բավականին իներտ պատասխան է տվել «Բարսելոնա»-ի՝ սեփական սաներին թիմում մեծ տեղ տալու հայտարարություններին:
Հիշեցնենք, որ այս տարի խաղերից մեկում «Բարսելոնա»-ի ամբողջ մեկնարկային կազմը բաղկացած էր սեփական ակադեմիայի սաներից:
«Բոլորը հիմա խոսում են «Բարսելոնա»-ի ու նրա 11 սաների մասի, բայց հիշում եմ, որ 11-12 տարի առաջ նրանց կազմում խաղում էին 11 արտասահմանցի խաղացողներ:
Նման բաները տեղի են ունենում ցիկլերով, ու նրանք թող չհպարտանան, որ կազմում ունեն 11 սեփական սաների: Դա հիմա է այդպես, բայց երբ Պույոլն ու Խավին նոր էին սկսել խաղալ, ակումբում դժվար էր գտնել «Լա մասիա»-ի ներկայացուցիչների», – ասել է Իկերը La Sexta-ի հետ զրույցի ժամանակ:









































