Համացանցում օրեցօր ավելի ճանաչված է դառնում Little P անունով կատուն: Անհասականալի պատճառով կենդանին դեմքի անհավանական տխուր արտահայտություն ունի: Սոցցանցերի օգտատերերը չեն կարող հասկանալ, թե ինչու է այդքան գեղեցիկ կատուն այդքան տխուր, հաղորդում է Mirror-ը:
Ինն ամսական կատվի լուսանկարների հեղինակները 250 լուսանկար են հրապարակել, որոնցից և ոչ մեկում նա չի ուրախանում, այլ ընդհակառակը, նույնիսկ լաց է լինում:
Ինչևէ, չնայած դեմքի տխուր արտահայտությանը, Little P-ն շատ երկրպագուներ ունի: Instagram-ի նրա էջը 5.7 հազար բաժանորդ ունի։









































