Sunday, 05 07 2026
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»

Orange Հիմնադրամն ամփոփում է «Ակնոցներ Հայաստանի համար» ծրագրի արդյունքները

Orange Հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը Հայաստանի մարզերում: Տավուշում իրականացված նախագծերին հաջորդիվ՝ Հիմնադրամը մեկնարկում է մի շարք նոր նախաձեռնություններ այժմ արդեն Գեղարքունիքի մարզում: Հիմնադրամի ներկայացուցիչներն ուղևորվել են մարզ՝ ամփոփելու երեխաներին աջակցող «Ակնոցներ Հայաստանի համար» ծրագրի արդյունքները, ինչպես նաև պաշտոնապես բացելու Վարդենիս քաղաքի նոր Զարգացման և վերականգնողական ինտեգրված կենտրոնը և Ակունք գյուղի համակարգչային սրահը:

«Ակնոցներ Հայաստանի համար» նախաձեռնության շրջանակներում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի և 32 համայնքների 6200 երեխաներ անցել են անվճար ակնային հետազոտություն: «Ֆրանսիայի հայկական բժշկական միություն – Փարիզ» ՀԿ-ի (ՖՀԲՄ) և Orange Հիմնադրամի աջակցությամբ իրականացվող այս ծրագիրը ուղղված է երեխաների մոտ տեսողության խնդիրների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը:

Ծրագրի շրջանակներում տեղի ակնաբույժների համար ՖՀԲՄ-ի մասնագետների կողմից կազմակերպվել և անցկացվել են ակնային հետազոտությունների վերաբերյալ հատուկ դասընթացներ: Ակնային հետազոտություններից հետո ՖՀԲՄ-ի մասնագետների կողմից իրականացվել է 407 հատուկ հետազոտություն և պատրաստվել ու տրամադրվել է 241 անհատականացված ակնոց:

«Orange Հիմնադրամը մեծապես կարևորում է երեխաների և հաշմանդամություն ունեցող մեծահասակների աջակցության խնդիրը: Արդեն չորրորդ տարին անընդմեջ մեր գործընկերների հետ համատեղ իրականացնում ենք շարժական հիվանդանոցի ակնաբուժության ծրագիրը, որի շրջանակներում 9 մարզերի ավելի քան 55’000 բնակիչ ստացել է անվճար ակնային հետազոտության և բուժման ծառայություններ: Այսօր մենք ուրախ ենք աջակցել ՖՀԲՄ-ի կողմից իրականացվող «Ակնոցներ Հայաստանի համար» նախաձեռնությանը, քանի որ հավատացած ենք, որ վաղ շրջանում տեսողության խնդիրների հայտնաբերումն ու բուժումը թույլ կտա կանխարգելել դրանց հետագա զարգացումը և կնպաստի այդպիսի խնդիրներ ունեցող երեխաների կյանքի որակի բարելավմանն ու նրանց հետագա հաջողությանը», – ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

««Ֆրանսիայի հայկական բժշկական միություն – Փարիզ» ՀԿ-ի կողմից «Ակնոցներ Հայաստանի համար» ծրագիրն իրականացվում է 2004թ.-ից ի վեր: Այս տարի ծրագիրն իրականացնում ենք Orange Հիմնադրամի հետ համատեղ ջանքերով Գեղարքունիքի մարզի Վադենիս քաղաքում և 32 համայնքներում: Երեխաների շրջանում ակնային հետազոտություններ իրականացնելուց և մեր մասնագետների կողմից տեղում պատրաստվող անհատականացված ակնոցներ տրամադրելուց զատ` մենք նաև անցկացրել ենք հատուկ դասընթացներ տեղի բուժանձնակազմի համար, որը թույլ կտա վերջիններիս մարզի բնակիչների համար իրականացնել պարբերական ստուգումներ և ակնային հետազոտություններ», – ասաց «Ակնոցներ Հայաստանի համար» ծրագրի ղեկավար, բժիշկ Լեոն Արթինյանը:

Orange Հիմնադրամի ներկայացուցիչների Վարդենիս կատարած այցի շրջանակներում կայացավ նաև հատուկ մարզասարքերով, ուսումնական պարագաներով, խաղերով, ինչպես նաև համակարգիչներով և Orange-ի ինտերնետով հագեցած Զարգացման և վերականգնողական ինտեգրված կենտրոնի պաշտոնական բացումը: Կենտրոնը տեղի բնակիչներին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող շուրջ 180 երեխաների և երիտասարդների, հնարավորություն կընձեռի համապատասխան մասնագետների օգնությամբ անցկացնել անհատական պարապմունքներ, բարելավել իրենց առողջական վիճակը, աջակցել կրթական գործընթացին ինչպես նաև ստանալ մասնագիտական կրթություն, սովորել արհեստներ: Կենտրոնը բացվել է «Աստղավարդ» Հաշմանդամ երեխաների ծնողների ՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում:

«Այս ծրագիրն իրականացվել է Orange Հիմնադրամի մեկնարկած հատուկ նախաձեռնության շրջանակներում, որն օգնում է մեր աշխատակիցներին իրականացնել բարեգործական ծրագրեր: Այս անգամ ծրագրի իրականացման համար դրամաշնորհը ստացել է Ազգանուշ Դավթյանը: Սա արդեն թվով յոթերորդ ծրագիրն է, որը Հիմնադրամը ֆինանսավորվում է Orange-ի աշխատակիցների կողմից առաջարկվող ծրագրերի հիման վրա: Կարծում ենք, որ Զարգացման և վերականգնողական կենտրոնը կստեղծի անհրաժեշտ միջավայր և պայմաններ հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների՝ հասարակություն ինտեգրման համար»,-նշեց Օրանժ Արմենիա Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

«2000թ.-ից ի վեր մեր կազմակերպությունն իր աջակցությունն է ցուցաբերում հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին: Ուրախ ենք Orange Հիմնադրամի հետ համատեղ բացել նոր հնարավորություններով հագեցած այս Զարգացման և վերականգնողական կենտրոնը և կարծում ենք, որ այն նշանակալիորեն կբարելավի տեղի հաշմանդամ երեխաների և ընտանիքների կյանքը: Համայնքի անունից շնորհակալություն ենք հայտնում Orange Հիմնադրամին աջակցության և իր գործունեության համար, որով Հիմնադրամը նպատակ ունի ստեղծել նպաստավոր պայմաններ տարբեր խոցելի խմբերի ներկայացուցիչների՝ հասարակություն ինտեգրման համար», – ասաց «Աստղավարդ» Հաշմանդամ երեխաների ծնողների ՀԿ-ի նախագահ Մելանյա Եփրեմյանը:

Նույն օրը Orange Հիմնադրամի ներկայացուցիչները այցելեցին նաև Ակունք գյուղ: Այստեղ տեղի ունեցավ նոր համակարգչային սրահի բացման արարողությունը, որը ստեղծվել է «Շեն» բարեգործական կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում: Նորաբաց համակարգչային սրահը համալրված է Orange MyFi 3G երթուղիչով, որն ապահովում է մինչև 21.6 Մբ/վ ներբեռնման արագություն, համակարգիչներով, տպիչ սարքով և հարմարավետ կահույքով: Կենտրոնում կանցկացվեն համակարգչային հատուկ դասընթացներ, որոնք կխթանեն Ակունքի բնակիչների համակարգչային հմտությունները և առավել հասանելի կդարձնեն ինտերնետ ծառայությունները: Սա արդեն թվով 23-րդ համակարգչային սրահն է՝ բացված Հայաստանի տարբեր գյուղական համայնքներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում