Friday, 03 07 2026
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Ընտրությունը կալուգացու թիմինն է․ եթե շարունակեն նույն կերպ, կկրակեն իրենց ոտքին․ Ռուբինյան

Անկախ քառյակի քայլերից մենք մեր անելիքը գիտենք. Դ!եմ եմ

«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանը տրամաբանական է համարում քառյակի կողմից կուտակային կենսաթոշակի մասին նոր օրենքը ՍԴ-ում վիճարկելը, քանի որ նոր օրենքը չի լուծել ոչ մի խնդիր, որն առկա էր նախորդում, ավելին՝ ավելացել են նոր խնդիրներ, այն է՝ տարբերություն դնել քաղաքացիների մեջ՝ ըստ իրենց աշխատավայրի։

«Շատ տրամաբանական է, որ դիմում են ՍԴ։ Դա ամեն դեպքում իրենց որոշումն է՝ անկախ «Դեմ եմ»-ի դիրքորոշումից»,- ասաց նա՝ անդարդառնալով վերջերս Բազե-2014-ին Սերժ Սարգսյանի՝ «Դեմ եմ» նախաձեռնության մասին հնչեցրած տեսակետին:

Այնուամենայնիվ, նա նշեց, որ իրենց պլաններն այնքան էլ չեն առնչվում ՍԴ-ի հետ. «Մենք մեր անելիքը գիտենք, մենք մեր անելիքը անելու ենք, անկախ նրանից՝ քառյակը ՍԴ կդիմի՞, թե՞ ոչ, կհաղթի՞, թե՞ ոչ»,- հավելեց Գևորգ Գորգիսյանը։

Նա հիշեցրեց, որ մինչև ՍԴ դիմելը Սերժ Սարգսյանը նորից գովում էր օրենքը և ասում էր, որ կողմ է օրենքին, որին, չնայած, 80 տոկոսը դեմ էր, և որը ՍԴ-ն ճանաչեց հակասահմանադրական:

Հիմա, Գևորգ Գորգիսյանի խոսքով, նորից հակասահմանադրական օրենք է ընդունվել, և եթե պետական աշխատողները պատրաստ լինեն պայքարելու, նրանց կողքին կլինեն:

«Բազմիցս եղել են ահազանգեր, երբ մանկավարժն ասել է, որ իրեն ճնշում են, բայց չգաք իմ դպրոց և չասեք իմ դպրոցի անունը: Այդ ձևով մենք ոչ մեկին չենք կարող օգնել, մարդիկ պետք է ոտքի կանգնեն, պետք է ձեռքը մեկնեն, որ մենք ձեռքը բռնենք, իսկ մարդիկ ոչինչ չեն ուզում անել և սպասում են օգնության»,- ասաց Գևորգ Գորգիսյանը:

«Դեմ եմ» նախաձեռնությունը դեռ չի քննարկել՝ արդյոք կմասնակցի՞ սեպտեմբերի 30-ին քառյակի հայտարարած հանրահավաքին: Նա նշեց, որ սեպտեմբերից սպասում են նոր թափ, նոր ակտիվություն. «Դեմ եմ»-ը պարապ նստած չէ, մտորումների, ծանրութեթև անելու փուլում է հիմա»:

Գևորգ Գորգիսյանը «Դեմ եմ»-ի հաղթանակներից և ձեռքբերումներից մեկը համարում է քաղաքացի դաստիրակելը, քանի որ քաղաքացիական մակարդակը շատ ցածր էր և շարունակում է այդպիսին մնալ:

«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Արմեն Աբրոյանն էլ նշեց, որ տրամաբանական է ՍԴ դիմելը, սակայն ՍԴ որոշումները թերի են իրականացվում, կրում են ցուցադրական բնույթ, և սա մտահոգիչ է:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում