«Փենսիլվանիայից մի կին իր տանը սոսնձի հետքեր է գտել»,– գրում է The Huffington Post-ը:
Լուկենս քաղաքի մի բնակչուհի չորեքշաբթի օրը դիմել է ոստիկանություն և ասել, որ ինչ-որ մեկն իր բացակայության ընթացքում մտել է իր տուն: Եվ որ ամենակարևորն է՝ հանցագործը սոսնձով փակել է իր սառնարանի և աման լվանալու մեքենայի դռները: Նրա պնդմամբ` սոսնձով է պատված եղել նաև համակարգչի ստեղնաշարը:
Շուտով իշխանություններն ուշադրություն են դարձրել նրա նախկին ընկերոջ` 42-ամյա Դենիս Մայքլ Հոմբերգի վրա, սակայն մինչև հիմա ոստիկանությունը ոչ մի ապացույց չունի Հոմբերգի դեմ: Ամեն դեպքում, երկուշաբթի օրը նրան մեղադրել են ջարդելու, ներխուժման, հետապնդման և խուլիգանության համար: Հոմբերգը Dauphin County քաղաքային բանտում սպասում է իր դատավճռին։ Այս մասին հայտնել է ոստիկանությունը: