Seagate ընկերությունը մշակել է աշխարհում ամենամեծ կոշտ սկավառակը, որի տարողությունը 8 ՏԲ է։ Այդ մասին ասվում է ընկերության հաղորդագրությունում։
Seagate-ը մտադիր է այդ կոշտ սկավառակի սերիական ատադրությանը ձեռնամուխ լինել 2014-ի վերջին, միաժամանակ, 2015-ի ավարտին ընկերությունը մտադիր է հասնել 20 ՏԲ տարողության։

Գերտարողունակ կոշտ սկավառակը նախատեսված է պետական սեկտորը սպասարկող կոմերցիոն դատա-կենտրոնների և դատա-կենտրոնների համար։ Այն թույլ է տալիս այսօրվա դրությամբ հասնել տվյալների պահպանման առավելագույն խտության։









































