Բրիտանական Բրիստոլի Broad Plain Working With Young People երիտասարդական ակումբը հանրաճանաչ գրաֆիտիստ Բենքսիի «Բջջային սիրեկանները» աշխատանքը վաճառել է անանուն կոլեկցիոների, տեղեկացնում է The Guardian-ը։

Գործարքի արժեքը չի նշվում, սակայն ակումբի տեր Դենիս Սթինչքոմբը պնդում է, որ այժմ ակումբը կկարողանա շարունակել աշխատանքը։ Ավելի վաղ հաստատությանը փակում էր սպառնում։











































