Այսօր առավոտյան Գեյգելում ձերբակալվել է «Մուսավաթ» կուսակցության շրջանային կազմակերպության նախագահ Սուբութայ Գուլուզադեն, հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը՝ հղում անելով կուսակցության դիվանի անդամ Թուրալ Աբբասլիին:
Նրա խոսքերով՝ Գուլուզադեի ձերբակալության պատճառը հայտնի չէ:
«Վերջին անգամ նա զանգահարեց նախքան նրան ոստիկանական բաժանմունք տանելը: Նրան հաճախ էին ոստիկանություն կանչում, սակայն բաց էին թողնում հարցաքննությունից հետո: Ես չեմ բացառում նրա ձերբակալությունը»,- ասել է Աբբասլին:









































