Ճապոնական Հիրոսիմա քաղաքում սողանքի հետևանքով զոհվածների թիվը հասել է 70-ի: 18 մարդ անհետ կորած է համարվում: Այդ մասին հաղորդել է Agence France-Presse-ը:
Մեկ շաբաթ առաջ Հիրոսիմային վրա էին հասել հորդառատ անձրևներ, որոնք ավերիչ սողանքներ էին առաջացրել: Աղբյուրի հաղորդմամբ՝ անհետացածների փրկության հույսեր դեռ կան:
Բացի դրանից՝ տասնյակ տներ են ավերվել և մնացել տոննաներով հողի տակ: Տուժածների փրկության գործողությանը մասնակցել է մոտ 3 հզ. ոստիկան, հրշեջ և զինվոր:
Ավելի վաղ հաղորդվում էր 50 զոհի և 38 անհետ կորածների մասին:











































