Ուկրաինայի ճգնաժամի ֆոնին ՆԱՏՕ-ն Ուելսում կայանալիք գագաթնաժողովում կհամաձայնեցնի դաշինքի նոր բազաների տեղակայումն Արևելյան Եվրոպայում: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
«Մենք պետք է խոստովանենք այն իրականությունը, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ին իր գործընկերը չի համարում»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
Նշվում է, որ հաջորդ շաբաթ ՆԱՏՕ-ի երկրները կհարթեն իրենց տարաձայնությունները, որոնք առկա են դաշինքի ներսում` Արևելյան Եվրոպայում բազաներ տեղադրելու վերաբերյալ, և որոշում կընդունվի Ռուսաստանի հետ սահմանին նոր ուժեր ու միջոցներ «ծավալելու» մասին:











































