Ֆրանսիայի նոր կառավարությանը վստահության քվեի հարցը կքննարկվի սեպտեմբեր-հոկտեմբերին: Այս մասին հաղորդում է RIA NOVOSTI-ն` վկայակոչելով Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսին, որն արդեն ներկայացրել է նախարարներիկաբինետի նոր կազմը:
«Ես չեմ կասկածում, որ ինձ հնարավորություն կընձեռվի անցկացնել Ազգային ժողովի վստահության քվեի գործընթացը` սեպտեմբերին կամ հոկտեմբերին խորհրդարանի նիստի ժամանակ: Այնտեղ մեծամասնությունը կողմ կլինի, այլ կերպ լինել ուղղակի չի կարող: Եթե մեծամասնությունը չլինի, իսկ դա վերջը կլինի, մենք հետագայում չենք կարողանա շարունակել մեր աշխատանքը»,- ասել է Վալսը:










































