«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ոչնչացումն ԱՄՆ-ի համար բարդ խնդիր է և տևական ժամանակ կպահանջի: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:
«Արմատախիլ անելու համար այնպիսի վարակ, ինչպիսին «Իսլամական պետությունն է», հեշտ չի լինի և շատ արագ չի ստացվի»,- ասել է Օբաման:
Նա նաև խոստացել է, որ ԱՄՆ-ը կգտնի լրագրող Ջեյմս Ֆոուլիի մարդասպանին:









































