«Բանանցի» կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ»:
Այս մասին հայտնում է «Բանանց»-ի պաշտոնական կայքը: Նշենք, որ Հովսեփյանը այս տարվա մայիսին է իր նորամուտը նշել Հայաստանի հավաքականի կազմում: ԱՄԷ-ի, Ալժիրի ու Գերմանիայի հավաքականների հետ խաղերում նա եղել է մեկնարկային կազմում:
Նշենք, որ «Մետալուրգ»-ում է հանդես գալու նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը:







































