Այսօր՝ օգոստոսի 26-ին, գերմանական «Բորուսիա Դորտմունդ»-ը ընկերական հանդիպում էր անցկացնում Մանհեյմի «Վալդոֆ»-ի հետ:
«Բորուսիա»-ն հաղթանակ տարավ 4:0 հաշվով: Առաջին խաղակեսում միակ գնդակը խփեց Չիրո Իմոբիլեն: Երկրորդ խաղակեսում աչքի ընկան փոխարինման դուրս եկած Մարկո Ռոյսը, Պասկալ Շտենցելը և Ուֆուկ Օզբեկը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց հանդիպման առաջին խաղակեսին: Հենց նրա փոխանցումից հետո Չիրո Իմոբիլեն գրավեց մրցակցի դարպասը: Առաջին խաղակեսի ընթացքում Մխիթարյանը ուներ հաջողության հասնելու մի քանի հնարավորություններ, սակայն նրանցից ոչ մեկը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը չկարողացավ գոլով ավարտել:
«Վալդոֆ»-«Բորուսիա Դորտմունդ»` 0:4
1:0 Իմոբիլե (32՛), 2:0 Շտենցել (60՛), Ռոյս (84՛), Օզբեկ (85)







































