Ուկրաինացի երգչուհի Վերա Բրեժնևան շոկի է մատնել երկրպագուներին կարճ սանրվածքով: «Ուկրաինա» հեռուստաալիքի «Ուզում եմ Մելաձեի մոտ» շոուին մասնակցելու համար երգչուհին արմատապես փոխել է իր իմիջը, հայտնում է viva.ua-ն:
Աստղն Instagram-ի իր էջում հրապարակել է լուսանկար, որում կեցվածք է ընդունում իր նոր՝ կարճ սանրվածքով: Մի քանի լուսանկար աստղի կերպարից իր ֆոտոբլոգում հրապարակել է սանրվածքի հեղինակը՝ ուկրաինացի հայտնի ոճաբան, վարսահարդար Դենիս Յարոցկին:
Լուսանկարի մեկնաբանություններում սեքսուալ շիկահերի երկրպագուները թեժ վեճեր են վարում՝ արդյոք Վերան կտրե՞լ է մազերը, թե՞ դա որակյալ կեղծամ է:










































