Իտալիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մտադիր է ազգային թիմ հրավիրել «Լիվերպուլ»-ի հարձակվող Մարիո Բալոտելիին` Հոլանդիայի և Նորվեգիայի ընտրանիների դեմ խաղերին մասնակցելու համար: Այդ մասին հայտնում է Sky Sport-ը:
Մասնագետը մտադիր է հավաքական վերադարձնել նաև «Միլան»-ի հարձակվող Ջամպաոլո Պացինիին:
Ֆուտբոլիստների վերջնական հայտացուցակը Կոնտեն կհրապարակի օգոստոսի 30-ին:





































