Հայաստանի հավաքականի և «Ակտոբե»-ի կիսապաշտպան Մարկոս Պիզելին վնասվածք է ստացել:
Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել թիմի մարզումներից մեկի ժամանակ: Վնասվածքի լրջության մասին ոչինչ հայտնի չէ: Պիզելին վաղը բուժզննում կանցնի, որից հետո պարզ կդառնա, թե որքան ժամանակից կարող է վերադառնալ խաղադաշտ:
Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը հրավիրվել է Հայաստանի հավաքական, որպեսզի մասնակցի առաջիկա հանդիպումներին: Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 3-ին ընկերական հանդիպում կանցկացնի Լատվիայի դեմ, իսկ սեպտեմբերի 7-ին կմրցի Դանիայի հավաքականի հետ Եվրո-2016-ի ընտրական փուլում։









































