Բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոն վերադառնում է Իտալիա:
Հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում են թուրինյան երկու ակումբները՝ «Յուվենթուս»-ը և «Տորինո»-ն: Պատոյի ներկայիս ակումբը՝ «Սան Պաուլո»-ն, հայտնել է, որ ակումբը պաշտոնական առաջարկ է ստացել «Յուվենթուս»-ից, իսկ «Տորինո»-ն դեռ չի շտապում բանակցություններ սկսել: Նշվում է, որ մինչ տրանսֆերային պատուհանի ավարտը Պատոն կփոխի իր ակումբը:
Հիշեցնենք, որ մինչ Բրազիլիա վերադառնալը, Պատոն 2007-2013 թվականներին հանդես է եկել իտալական «Միլան»-ի կազմում:







































