Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը ցանկանում է իր թիմի կազմում տեսնել Դեյլի Բլինդին ու Արտուրո Վիդալին:
Անգլիական ակումբը չի դադարում բանակցություններ վարել «Յուվենթուս»-ի հետ Վիդալի տրանսֆերի հարցով: Եթե «Յուվենուս»-ը հրաժարվի վաճառել չիլիացի ֆուտբոլիստի տրանսֆերը, ապա վան Գալը կփորձի թիմ հրավիրել հոլանդացի կիսապաշտպան Նայջլ դե Յոնգին:
Հոլանդացի մարզիչը ցանկանում է գնել նաև Դեյլի Բլինդի տրանսֆերը, որը կարող է խաղալ և ՛եզրերում, և՛ կիսապաշտպանության կենտրոնում: Նշվում է, որ «Մանչեսթեր»-ն արդեն պաշտոնական առաջարկ է արել Բլինդի տրանսֆերի հարցով, սակայն «Այաքս»-ը ոչ մի պատասխան դեռ չի տվել:









































