Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից մեկը՝ Արսեն Ջուլֆալակյանը, Ice Bucket Challenge ֆլեշմոբին ինքնատիպ մասնակցություն է ունեցել:
Նա հրաժարվել է սառցաջուր լցնել վրան ու գումարը փոխանցել ոչ թե միջազգային ֆոնդին, այլ Այգեպարի միջնակարգ դպրոցին:
Արսենի տրամադրած միջոցները կուղղվեն դպրոցի վթարային պատի վերականգնման աշխատանքներին:


































