Իսպանիայում քաղաքացիական գվարդիայի աշխատակիցները Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ VI-ին դրել է հանցագործի տեղ, որն զբաղվում է մարդկանց վաճառքով՝ գրում է El Mundo-ն: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ միապետը հանգստանում էր իսպանական լողափում:
Տեսնելով երկու մոտորանավակներ և երեք հիդրոցիկլեր՝ իսպանական ոստիկանությունը որոշել է ստուգում անցկացնել, քանի որ վերջին տարիներին այդ շրջանը մեծ համբավ էր վայելում մարդավաճառների և թմրավաճառների շրջանում: Իսպանական իրավապահ մարմինների աշխատակիցները խնդրել են նավի վրա գտնվող անձանց ներկայանալ, քանի որ սկզբում չեն ճանաչել թագավորին:
Որոշ ժամանակ անց Մուհամմեդ VI-ը զանգահարել է Իսպանիայի թագավոր Ֆիլիպին: Նա իր հերթին կապ է հաստատել Իսպանիայի ներքին գործերի նախարարի հետ՝ պնդում է պարբերականը: Արդյունքում գվարդիայի բարձրաստիճան պաշտոնյաները գնացել են Մարոկկոյի թագավորի մոտ և ներողություն խնդրել:











































