Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Խաբի Ալոնսոն արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիային հաջողություն է մաղթել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:
Ալոնսոն հայտարարել է, որ երբեք չի մոռանա Լիսաբոնում կայացած Չեմպիոնների Լիգայի գավաթի 2013/14թթ խաղարկության եզրափակիչը, որտեղ «Ռեալ»-ը նվաճել ՉԼ 10-րդ գավաթը:
«Շնորհակալ ենք ամեն ինչի համար, Անխե՛լ: Քեզ հաջողություն եմ մաղթում «Մանչեսթեր Յուանյթեդ»-ում: Երբեք չեմ մոռանա Լիսաբոնում կայացած եզրափակիչը»,- Twitter-ի իր էջում գրել է Ալոնսոն:
Հիշեցնենք, որ Դի Մարիայի տրանսֆերի դիմաց «Յունայթեդ»-ը «Ռեալ»-ին վճարելու է 80 մլն եվրո: Սպասվում է, որ տեղափոխության մասին պաշտոնապես կհայտարարվի այսօր:







































