Sunday, 05 05 2024
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

Ճոյտ՝ «Ծառուկյանը պետք է փորձի առաջադրվել 2018-ին». մամուլ

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ճիշտ կլինի, եթե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մյուս նախագահական ընտրություներում իր թեկնածությունն առաջադրի:

– Պարոն Հակոբյան, այժմ քաղաքական դաշտում խառը իրավիճակ է, ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև կարծես թե «սև կատու» է անցել ու մշտական անհասկանալի պայքար է սկսվել: Որպես նախկին պատգամավոր՝ ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը:

– ՀՀԿ-ն այսօր կայացած քաղաքական ուժ է, որն ՕԵԿ-ի հետ երկրի ամբողջ պատասխանատվությունը վերցրել է իր վրա, բայց դե այստեղ կա նաև մրցակցություն: Քաղաքական դաշտում ու նաև կյանքում միշտ լինում է այնպես, որ երբ կայանում ես, ցանկանում ես արդեն անկախ դրսևորվել, ցանկացած բնագավառում էլ մարդիկ կայանում են: Հիմա, կոնկրետ ԲՀԿ-ի հետ կապված, նրանք արդեն կայացել են, իրենց քննությունն էլ տվել են մայիսին կայացած ընտրությունների ժամանակ:

Դուք ժամանակին մտերմիկ հարաբերությունների մեջ էիք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, տեղեկություններ կային անգամ, որ ցանկանում էիք ԲՀԿ-ական դառնալ: Ի՞նչ եք կարծում, ինչ է մտադիր անել Ծառուկյանը:

– Ես, ճիշտ է, շատ մոտիկ հարաբերությունների մեջ եմ եղել, և այժմ էլ նորմալ հարաբերությունների մեջ ենք, բայց ինձ երբեք առաջարկություն չի եղել ԲՀԿ-ական դառնալ: Իսկ ինչ վերաբերվում է նրա առաջադրվելուն, ապա կարծում եմ, որ շատ ավելի ճիշտ կլինի՝ Ծառուկյանը չառաջադրվի, որվհետև, իմ կարծիքով, դեռ ժամանակ է պետք ավելի խորքային մտածելու, ավելի շատ կայանալու համար: Մի քիչ սպասել է պետք, մի քիչ ժողովրդի վստահությունը վաստակել է պետք՝ աշխատանքով: Եթե իմ խորհուրդը կլսի, ապա ես կառաջարկեի, որ այս ամենից հետո նոր առաջադրվի:

– Բա ասում էիք՝ մայիսի ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն արդեն կայացել է: Այսինքն՝ Գագիկ Ծառուկյանը չունի՞ նախագահ դառնալու պոտենցիալ:

– Ինքը ունի, բայց որ ինքը մրցելու է, արդեն իսկ պետության պատասխանատվությունը վերցրած քաղաքական ուժի հետ, դա արդեն շարքերի հարաբերակցությունը պակասեցնում է: Ես կարծում եմ, որ հիմա չպետք է առաջադրվի, այլ հաջորդ նախագահական ընտրություններում, որովհետև վայելում է ժողովրդի հարգանքն ու սերը, վստահությունը, պարզապես այս անգամ չպետք է առաջադրվի: Ավելի լավ ու մանրակրկիտ պետք է պատրաստվի մյուս նախագահական ընտրություններին:

– Տեղեկություններ կան, որ անգամ Ծառուկյանը չգիտի, թե ինչ անի, ինչպես լուծի այդ հարցը և ինչ-որ հուշումների է սպասում: Նշվում է նաև, որ հիմնականում սպասում է Մոսկվայի պատասխանին:

– Ես կարծում եմ՝ Ծառուկյանն իմ նման է մտածում, եթե ես չեմ սխալվում՝ ինքը չի առաջադրվի, դա իմ կարծիքն է: Ախր միայն առաջադրվելը չէ, պետք է նաև հաղթի, հետագա զարգացում ապահովի երկրի համար: Գիտեք ինչ, 70-80 տարի է՝ մենք ամեն ինչը կապում ենք Մոսկվայի հետ՝ թե՛ դրական առումով, թե՛ բացասական: Եթե այնտեղ կլինեն այնպիսի ուժեր, որոնք կփորձեն թելադրել ինչ-որ բաներ, ապա ես դա բացասական եմ գնահատում: Մենք անկախ պետություն ենք, և երբեք չէի ուզենա, որ այլ պետության ղեկավարները կամ քաղաքական գործիչները մեզ ուղղորդեին: Կարող են խորհուրդներ տալ, բայց ոչ ուղղորդել, դա հասարակությունը չի ընդունի, և կարծում եմ՝ ոչ ոքի համար էլ դա ընդունելի երևույթ չէ:

Իսկ որպես գործարար՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությունը Ձեզ որքանո՞վ է բավարարում:

– Գիտեք ինչ, շատ լուրջ խնդիր է քննարկման համար, որովհետև ասում են՝ դու պետք է մեջը լինես, որ կարողանաս ինչ-որ բան տեսնել: Ես կարծում եմ, որ այդքան էլ բացասական չէ, ինչքան որ ներկայացնում են, օրինակ՝ վարչապետը շատ պրոֆեսիոնալ է միջազգային կառույցների հետ աշխատելիս, հատկապես ֆինանսական խնդիրները լուծելու հարցում: Վարչապետի գործոնը շատ կարևոր է, ինքն արդեն թրծվել է, կայացել է Կենտրոնական բանկում և գիտի բոլոր պահանջները՝ բանակցությունների սեղանին նստելու ժամանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում