Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիան օգոստոսի 25-ին կհայտարարի հեղինակավոր «Էմմի» մրցանակաբաշխության հաղթողների անունները, հայտնում է ITAR-TASS-ը:
«Օսկարի» հեռուստատեսային տարբերակը համարվող 66-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա Լոս Անջելեսի «Նոկիա» թատրոնում: Այն կվարի ամերիկացի դերասան և կոմիկ Սեթ Մայերսը:
Այս տարի ամենից շատ անվանակարգերում (100-ից 19-ում) ներկայացված է «Գահերի խաղը» (Game of Thrones), որը ներկայացված է նաև գլխավոր անվանակարգում՝ «Լավագույն դրամատիկ սերիալ»: Այս մրցանակը կփորձեն նվաճել նաև «Դաունթաունի աբբայություն», «Խաղաքարտերից տնակը», «Խենթերը», «Իսկական դետեկտիվ», «Ամբողջ ծանրությամբ» սերիալները:
«Լավագույն կոմիկական սերիալ» անվանակարգում մրցում են «Լուի», «Ամերիկյան ընտանիք», «Նարնջագույնը սեզոնի հիթն է», «Մեծ պայթյունի տեսություն», «Փոխնախագահ» և «Վի-Այ-Փի» սերիալները:
Լավագույն հեռուստաֆիլմի կոչման համար կպայքարեն «Քենեդիի սպանությունը», «Մուհամմեդ Ալիի գլխավոր մարտը», «Սովորական սիրտը», «Շերլոք. նրա վերջին երդումը», «Ուղևորություն Բաունթիֆուլ» ֆիլմերը:
«Դրամատիկ սերիալի լավագույն դերասան» անվանակարգում կմրցեն Ջոն Հեմմը, Ջեֆ Դենիելսը, Քևին Սփեյսը, Հյու Բոննևիլը, Դեմիան Լյուիսը և Բրայան Քրենսթոնը: Նույն կանացի անվանակարգում կմրցեն Վերա Ֆարմիգան, Միշել Դոկերին, Քլեր Դեյնսը, Ռոբին Ռայթը, Էլիզաբեթ Մոսը, Քոնի Բրիթոնը և Քերի Վաշինգտոնը:
Կատակերգական սերիալների դերասանների և դերասանուհիների շարքում «Էմմիի» հավակնում են՝ Ջիմ Փարսոնսը, Ալեկ Բոլդուինը, Ջեյսոն Բեյթմանը, Դոն Չիդլը, Թինա Ֆեյը, Լորա Դերնը, Լենա Դանեմը, Իդի Ֆալկոն, Էմի Փոլերը և Ջուլիա Լուիս-Դրեյֆուսը:












































