Twitter սոցկայքում ցանցահենների` ռումբի մասին հայտարարությունը, որն իբր տեղադրված էր American Airlines ավիաընկերության ինքնաթիռում, Դաշնային հետախուզությունների բյուրոյին ստիպել է իջեցնել ինքնաթիռը, գրում է ITAR-TASS-ը:
Boeing 757 ինքնաթիռի օդաչուին, որն ինքնաթիռում 172 ուղևորներով Դալասից Սան Դիեգո էր թռչում, հրաման է տրվել անհապաղ վայրէջք կատարել մոտակա` Ֆենիքս քաղաքի օդանավակայանում:
Իրավապահ մարմինների աշխատակիցները զննել են ինքնաթիռը` նախապես դուրս բերելով բոլոր ուղևորներին: Հայտնի չէ դեռևս` արդյոք իսկապես ռումբ եղե՞լ է:











































