Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակից դուրս գալու համար հարկավոր է ջանքեր և աշխատանք ներդնել՝ ղեկավարվելով Արաբական պետությունների լիգայի սկզբունքներով: Այդ մասին հաղորդվում է արաբական երկրների ԱԳՆ ղեկավարների հրապարակած կոմյունիկեում: Նրանց հանդիպումը կայացել է օգոստոսի 24-ին սաուդյան Ջիդդում:
Ինչպես հաղորդել է Al Arabiya-ն՝ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարի գլխավորությամբ ընթացող խորհրդակցությանը մասնակցել են Եգիպտոսի, ԱՄԷ-ի, Կատարի արգործնախարարները, ինչպես նաև Հորդանանի արտաքին գործերի նախարարի խորհրդականը:
Համաձայն ամփոփիչ փաստաթղթի՝ նիստի ժամանակ քննարկվել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, ինչպես նաև որոշակի խնդիրներ, որոնց բախվում են տարածաշրջանի երկրները, մասնավորապես ահաբեկչությունը և դրա հետևանքները տարածաշրջանային ու համաշխարհային մասշտաբներով: Օրակարգում է եղել նաև Սիրիայում տիրող իրավիճակը:











































