Հոլիվուդի ավելի քան 190 ռեժիսորներ, պրոդյուսերներ, դերասաններ և ստուդիաների ղեկավարներ Իսրայելի աջակցության և ՀԱՄԱՍ-ի գործողությունների դատապարտման հայտարարություն են ստորագրել՝ հաղորդում է The Hollywood reporter-ը:
«Անթույլատրելի է, որ ՀԱՄԱՍ-ը հրթիռների անձրև ուղղի Իսրայելի քաղաքների ուղղությամբ: Անհնար է թույլատրել մարդկանց գերեվարումը: Հիվանդանոցները բուժման, այլ ոչ թե զենք թաքցնելու համար են, դպրոցները սովորելու, այլ ոչ թե հրթիռների արձակելու համար են: Երեխաները մեր հույսն են, այլ ոչ թե մարդկային վահանը»,- նշվում է հայտարարությունում:
Հայտարարությունը ստորագրել են Սիլվեսթեր Սթալոնեն, Առնոլդ Շվարցենեգերը, Ջոշ Չարլզը, Սեթ Ռոգենը, Ուիլյամ Ֆրիդկին և շատ ուրիշներ:









































