Իսրայելական անօդաչու սարքավորումը, որը ցանկացել է հետախուզություն անցկացնել միջուկային օբյեկտի շրջակայքում, ոչնչացվել է Իրանում: Այս մասին օգոստոսի 24-ին հայտարարել է Associated Press-ը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների հայտարարությանը:
Ինչպես ասվում է հայտարարության մեջ՝ անօդաչու սարքավորումը ոչնչացվել է Նատանզեում գտնվող ուրանի հարստացման գործարանի մոտ, որը երկրի մայրաքաղաքից 240 կմ հարավ է գտնվում: Դեպքի հանգամանքներն ու ժամանակը չի հաղորդվում:

Իսլամական հեղափոխության պահապանների մամլո քարտուղար Ռամազան Շարիֆն էլ Իրանի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ իսրայելական նոր սերնդի դրոնի հիմնական մասը պահպանվել է և ուսումնասիրության կենթարկվի:
Միևնույն ժամանակ, ազգային անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Ալադդին Բորուջերդին էլ հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, սարքավորումը բաց է թողնվել Իրանին սահմանակից երկրներից մեկից:









































