ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի կարծիքով՝ «Իսլամական պետություն» խմբավորումը «անհաղթելի չէ», քանի որ ահաբեկիչների գաղափարախոսությունը մերժում է իրաքցիների մեծամասնությունը։ Ամերիկայի փոխնախագահը նաև նշել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումը կարող է տեղի ունենալ առանց ԱՄՆ զինվորականների մասնակցության, հաղորդում է The Hill-ը։
«Եթե Իրաքն ինքը չի կարող դիմակայել խմբավորմանը, ապա արտաքին միջամտության և ոչ մի քանակություն չի օգնի ստեղծված կացությանը»,- նշել է Բայդենը։
Սակայն նա հայտարարել է, թե ԱՄՆ-ը պատրաստ է մեծացնել աջակցությունը ԻՊ-ի դեմ պայքարում, եթե Իրաքի կառավարությունը շարունակի շարժվել ճիշտ ուղղությամբ։
ԱՄՆ փոխնախագահը նաև կոչ է արել միջազգային հանրությանը՝ միանալ ահաբեկիչների դեմ պայքարին։




































