Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հաստատել է, որ կիսապաշտպան Անխել դի Մարիան հեռանում է «արքայական ակումբ»-ից: Իտալացի մասնագետը հայտարարել է նաև, որ Սամի Խեդիրան շարունակելու է ելույթները մադրիդյան գրանդի կազմում:
«Դի Մարիան հրաժեշտ է տվել թիմին: Ակումբն արեց հնարավորը` նրան պահելու համար: Սակայն Անխելը որոշել է հեռանալ: «Ռեալ»-ը շնորհակալ է նրան` ամենի համար:
Ինչ վերաբերում է Խեդիրային, ապա նա այստեղ երջանիկ է և մնում է «Ռեալ»-ում` մեզ հետ»,- Marca-ն մեջբերում է Անչելոտիի խոսքերը:









































