Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսիի առաջընթացային և կառուցողական քաղաքականությունը հանգեցրել է Ռուսաստանի` վրացական գյուղմթերքների արտահանումն ընդլայնելու ցանկությանը, հաղորդում է Interfax-ը:
«Արդեն երկու տարի է` մենք մեր հարևանի` Ռուսաստանի հետ, ինտենսիվ կերպով իրականացնում ենք կառուցողական և առաջընթացային քաղաքականություն»,- ասել է Ղարիբաշվիլին:
Նրա կարծիքով` վրացի դիվանագետների աշխատանքի շնորհիվ երկիրն այժմ ազատորեն իր մթերքները Ռուսաստան է արտահանում:
«Հայտնի է, որ Ռուսաստանը վերջերս հնչեցրեց այն միտքը, որ, հնարավոր է, կհեշտացնի Վրաստանի հետ ազատ առևտրի ռեժիմը: Սակայն դա չի նշանակում, որ արգելք կսահմանվի, հակառակը, խոսքն այժմ Ռուսաստան ավելի շատ վրացական մթերքներ արտահանելու մասին է»,- ընդգծել է վարչապետը:









































