Քիչ անց կմեկնարկի Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրի` «Դինամո»-ի և Եկատերինբուրգի «Ուրալ»-ի հանդիպումը: Հրապարկվել են թիմերի մեկնարկային կազմերը:
Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին «Դինամո»-ի մեկնարկային կազմում է: Էդգար Մանուչարյանը շարունակում է ապաքինվել վնասվածքից և նրա անունը բացակայում է «Ուրալ»-ի հայտացուցակից, իսկ Արսեն Հովհաննիսյանը Եկատերինբուրգի թիմի փոխարինողների թվում է:
«Դինամո»` Ռոման Բերեզովսկի, Մանոլեև, Դուգլաս, Սամբա, Բյուտներ, Իոնով, Դենիսով, Յուսուպով, Ջուջակ, Վալբուենա, Կոկորին:
«Ուրալ»` Զաբոլոտնի, Խոզին, Ֆոնտանելո, Բերգեր, Դանցև, Ֆիդլեր, Սապետա, Պոդբերեզկին, Ասևեդո, Լունգու, Երոխին:






































