Ռուսաստանը պատրաստվում է շարունակել այսպես կոչված՝ «հումանիտար օգնություն» մատակարարել այն ուկրաինական տարածքներին, որոնք գտնվում են ահաբեկիչների վերահսկողության տակ: Դա հետևում է Դոնեցկի և Լուգանսկի բնակիչների համար նախատեսված իբրև թե հումանիտար բեռներ տեղափոխող բեռնատարների ուկրաինական տարածք ներխուժման արդյունքում ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, գրում է news.liga.net –ը:
«Մենք բացառապես ղեկավարվել ենք խաղաղ բնակիչներին օգնելու նպատակներով: Լուգանսկի բնակիչներից Ռուսաստանի կողմից նման բարի վերաբերմունքի համար բազմաթիվ շնորհակալություններ ենք ստանում: Ակցիայի պատրաստման և անցկացման բոլոր փուլերում ռուսական ներկայացուցիչները սերտ համագործակցել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների հետ՝ մանրամասնորեն կատարելով նրանց խորհուրդները»,- հավատացրել է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
Հիշեցնենք, տեղեկացվել է, որ Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդը հաղորդել էր, որ այսօր 184 «Կամազ»-ներ լքել են Ուկրաինայի տարածքը: Ավելի վաղ ուկրաինացի ուժայինները հայտնել էին, որ «հումանիտար շարասյան» մի մասը փորձում է դուրս բերել պաշտանության արդյունաբերության սարքավորումների մի մասը:









































