Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

24-ի կարևոր դասը

Անկախության հռչակագրի տոնը բացառիկ է բոլոր առումներով, երբ բոլոր թեմաները հանգում են մի բանի, պտտվում են դրա շուրջ:

Խոսքը Անկախության տոնի առիթով անցկացվող զորահանդեսի ընթացքում ռուսական դրոշի ներքո ռուս սահմանապահների մասնակցության մասին է: Այդ հանգամանքը իսկապես ալեկոծեց բոլորիս` սրելով մեր մոռացված բութ ցավերի զգալի մասը, որոնք պայմանավորված են անկախության ընթացքում թույլ տրված ռազմավարական, հիմնարար, փիլիսոփայական սխալներով, ինչի հետևանքով Հայաստանը անկախանալով ԽՍՀՄ-ից, հայտնվել է, ըստ էության, խորքային իմաստով դրանից է՛լ ավելի վատ ռուսական ճիրաններում:

Ժամանակակից աշխարհում կենաց-մահու ֆիզիկական կողմը մի փոքր հրատապ չէ, քանի որ շատ հազվադեպ են տեղի ունենում պետությունների ֆիզիկական ոչնչացումներ: Ոչնչացումները 21-րդ դարում կրում են բարոյահոգեբանական բնույթ և առավելապես լինում են ինքնաոչնչացման տեսքով, այսինքն` դու ինքդ քեզ ես ոչնչացնում քո մեջ, որպես պետություն, ու վերածվում ես ինչ-որ այլ պետության կցորդի` դե յուրե գոյություն ունենալով, իսկ դե ֆակտո հանդիսանալով այդ պետության կամակատարը: Հայաստանում անկախության ընթացքում հիմնականում տեղի ունեցավ հենց այդ ինքնաոչնչացման գործընթացը, երբ պետություն կայացնելու փոխարեն, պետություն նկարվեց, իսկ կայացավ բոլորովին այլ մի բան, որի անունը ինչ ասես կարելի է դնել, բայց քանի որ այն պետություն չէ ըստ էության, ապա արդեն կարևոր էլ չէ, թե ուրիշ ինչ կկոչենք` միևնույն է, ցանկացած անվանման և որակման դեպքում իրավիճակը վտանգավոր է ու տագնապալի, որովհետև դու պետություն չես:

Դա ամենևին նոր իրավիճակ չէ Հայաստանի հասարակության, հատկապես Հայաստանի պետական ապագայով իրապես մտահոգ քաղաքացիական հասարակության համար: Բայց օրինակ ռուսական սահմանապահ զորքի մասնակցությունը հայկական բանակի անկախության շքերթին իսկապես ցնցող հարված էր, որովհետև հասավ մի սահմանի, որին անգամ այս ընթացքի պայմաններում դեռ չէր հասել այդ քաղաքացիական տագնապի երևակայությունը: Դա ահազանգ է, ահազանգ այն մասին, որ այդ ընթացքը շարունակվելու պարագայում մենք դեռ շատ ենք կանգնելու մեր երևակայությունից շատ առաջ անցած վտանգավոր ու ցնցող փաստերի առաջ: Ավելին` դա վկայություն էր, որ մինչ մենք կփորձենք երևակայել, վտանգն` իր ռազմավարական հիմքերով հանդերձ, արդեն բավական պրագմատիկ քայլերով անցել է Հայաստանի քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացից շատ առաջ:

Հետևաբար, Անկախության հռչակագրի 24-տարեդարձի գլխավոր դասը, թերևս, ձևակերպվում է արդեն ինքնաբերաբար` Հայաստանի քաղաքացիական հասարակության զարգացման տեմպը պետք է կրկնապատկել, կայացման ընթացքն ու զարգացման դինամիկան պետք է ավելացնել: Ակնհայտ է, որ քաղաքական Հայաստանն ի զորու չէ համարժեք դինամիզմով աչքի ընկնել, ուրեմն միակ հնարավորությունը քաղաքացիական Հայաստանն է, քաղաքացիական համակարգը, որ ներկայումս գտնվում է սաղմնային վիճակում և ունի թե՛ ֆորմատային, թե՛ բովանդակային և թե՛ աշխարհընկալման առումով հասունացման անհրաժեշտություն: Անկախության զանգը հնչեց հենց քաղաքացիական Հայաստանի համար, որը այս քսանամյակի, թերևս, կարևոր ձեռքբերումներից մեկը լինելով, պարտավոր է իր ձեռքբերումը դարձնել իրապես անկախ և ինքնիշխան, իրապես ազատ մտածողությամբ Հայաստան պետության հաստատումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում