Saturday, 04 05 2024
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր

Առաջիկայում ոչ մի հեղինակավոր շինություն չի քանդվի. Նարեկ Սարգսյան

«Պետք է հիասթափեցնեմ ձեզ, որ առաջիկայում ոչ մի հեղինակավոր և պատմամշակութային նշանակության շենք չի քանդվելու»,- այսօր ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը՝ հայտարարեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

Նա անդրադարձավ քաղաքում մի շարք այլ շինությունների կառուցման ու կիսատ թողնված շինությունների ճակատագրերին: «Հին Երևան» նախագծի հաստատումից հետո, նախարարի խոսքով, առաջինը ձեռնամուխ կլինեն Աֆրիկյանների շենքի վերականգնմանը, ապա մնացած ծրագրերին:

Ինչ վերաբերում է Հյուսիսային պողոտայի շինարարությանը, ապա նախարարի խոսքով՝ այն կավարտվի հոկտեմբեր ամսին: Շինարարության ավարտից հետո պողոտան բոլորովին այլ տեսք կունենա: Թփերի փոխարեն կլինեն ծառեր, լուսավորությունը կփոխվի: Նախատեսվում է մեծ ծաղկամանների տեղադրում, պատերի կանաչապատում, որը նոր տեխնոլոգիա է, ինչպես նաև մի քանի հեղինակավոր քանդակների տեղադրում:

Ինչ վերաբերում է բազմաթիվ ճարտարապետների կողմից հնչող մտահոգություններին՝ կապված «Զվարթնոց» համալիրի քանդման հետ, Նարեկ Սարգսյանը վստահեցրեց, որ «Զվարթնոցի» համալիրի քանդման հարց այս պահին դրված չէ: «Այս պահին քաղաքապետարանի ճարտարապետական կառույցի աշխատակիցների հետ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի շենքի բազրիքների քանդման հարցը: Բայց այս պահին օդանավակայանի շենքի քանդման խնդիր չկա»,- ասաց Սարգսյանը:

Ինչ վերաբերում է քաղաքում առկա մյուս կիսակառույցներին, Դվին, Սևան հյուրանոցների շենքերին, Երիտասարդական պալատին և մի քանի այլ շենքերի, ապա նախարարն ասաց, որ կիսակառույցների մասով դեռ ոչ մի ծրագիր չունեն: «Բայց ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ մենք հետևողական ենք, որ կիսակառույցների հարցը լուծվի: Ինչ վերաբերում է Երիտասարդական պալատին, ապա փաստ է, որ շենքը չի կառուցվում: Նախագիծը, որը մրցույթով շահել էր այդ ընկերությունը, ես գոնե, որպես նախարար և ճարտարապետ, շատ ոգևորվածների մեջ չեմ, որ նախագիծն այդ տեսքով կառուցվեր: Իսկ չի կառուցվում, քանի որ դա կապված է ներդրողի ֆինանսական հնարավորությունների հետ: Շատ մեծ կառույց, բնակելի հյուրանոցային համալիր, բավական ամբիցիոզ նախագիծ, որը կառուցելու համար հսկայական ֆինանսական միջոցներ էին անհրաժեշտ: Նախագիծը եղավ, մրցույթը եղավ, շահողը եղավ, բայց ֆինանսավորող չկա»,- ասաց քաղաքաշինության նախարարը:

Վերջինս նաև նշեց, որ շինարարական տենդերների գործընթացն առավել թափանցիկ դարձնելու համար առաջիկայում կստեղծվի փորձագիտական պետական կենտրոն: «Խնդիրն այն է, որ շուկայական գնագոյացումը և այն նորմերը, որոնք այսօր կան, միմյանց չեն համապատասխանում, և Վերահսկիչ պալատը բազմաթիվ քննարկումներ արեց: Այդ դաշտը մենք պետք է կարգավորենք, որպեսզի շինարարական տենդերներին մասնակցեն պատշաճ շինարարական կազմակերպություններ»,- ասաց Նարեկ Սարգսյանը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ տեղի կունենա նաև տենդերների չափորոշիչների որոշակի խստացում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում