Ժանյակազարդ հագուստներն ամառային սեզոնի դասականն են, որոնք սահուն կերպով անցում են կատարում դեպի աշնան սկզբի զգեստապահարան, գրում է spletnik.ru-ն։ Եվ եթե ամռան տապին տրամաբանական է դիտվում բաց կիսաթափանցիկ զգեստի ընտրությունը, ապա օգոստոսի վերջի-սեպտեմբերի սկզբի համար իդեալական են ցանցկեն նրբակարով բազմաշերտ զգեստները։












































