Իսպանական «Ռեալ Մադրիդ»-ի գլխավոր մարզիչԿարլո Անչելոտին մամուլի ասուլիս է տվել Իսպանիայի սուպերգավաթի պատասխան հանդիպումից առաջ.
«Ռոնալդուն պատրաստ է: Նա կխաղա առաջին րոպեներից: Կիսապաշտպանության եռյակը չեմ պատրաստվում փոխել: Կխաղան Ալոնսոն, Կրոսը և Մոդրիչը: Խամեսը լավ է աշխատում մարզումների ընթացքում: Նա իրեն լավ է դրսևորել առաջին երկու պաշտոնական խաղերի ժամանակ: Կոլումբիացին կարող է խաղալ կիսապաշտպանության ցանկացած դիրքում:
Ոչինք ասել չեմ կարող դարպասապահի հարցում: Ամեն ինչ կիմանաք վաղը: Իսկ ինչ վերաբերվում է Խեդիրային, ապա պետք է նշեմ, որ նա հրաժարվել է երկարաձգել պայմանագրի ժամկետը ակումբի հետ»-, ասել է Անչելոտին:









































