Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիան խնդրել է իրեն այլ ակումբ տեղափոխվելու հնարավորություն տալ:
«Դի Մարիան խնդրել է վաճառել իր տրանսֆերը: Նա մերժել է մեր՝ նոր պայմանագիր ստորագրելու առաջարկը: Մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը որոշում կկայացնենք, իսկ նա առայժմ «Ռեալ»-ի խաղացող է:
Զարմանաում եմ, որ ոմանք մտածում են, որ տարաձայնություններ ունենք: Դա այդպես չէ: Եթե Դի Մարիան իր համար այլ ակումբ չգտնի, կմնա մեզ մոտ:
Մենք, անկասկած, կընդունենք նրան: Ինչ վերաբերում է Խեդիրային, իրավիճակն այլ է: Նա չի խնդրել իրեն այլ ակումբ տեղափոխության հնարավորություն տալ»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է Marca-ն:








































