«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին պատրաստ է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրում կիրակի օրը կայանալիք «Սանդերլենդ»-ի դեմ խաղին:
Բրազիլիայում կայացած Մունդիալում Հոլանդիայի հավաքականի կազմում բրոնզե մեդալ նվաճելուց հետո նա լրացուցիչ արձակուրդ էր ստացել, իսկ այժմ միացել է թիմին:
The Guardian-ի փոխանցմամբ՝ 31-ամյա ֆուտբոլիստը լավ մարզավիճակում է: Ռոբինը հուսով է, որ կիրակի օրը Վան Գալն իրեն խաղադաշտ դուրս կբերի մեկնարկային կազմում:
Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի առաջին տուրում «Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջել էր «Սուոնսի»-ին:









































