Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի հատուկ ծառայությունները վերջին երկու տարում իրականացրել են 6 նոր ձերբակալություններ՝ կապված ուրանի մաքսանենգության հետ: Դա հաստատում է այն մտավախությունները, որ Վրաստանի սև շուկայում ցայժմ կարելի է գնել միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ նյութեր։
Ուրանի վաճառքի 5 գործարք բացահայտվել է այս տարի, որոնցից մեկն իրականացվել է թուրքական սահմանի մոտ՝ Բաթումի հյուրանոցներից մեկում: Ձերբակալություններից մեկն էլ իրականացվել է նախորդ տարի, երբ փորձ էր կատարվել գնել ցեզիում-137: