Մոսկվայի «Դինամո»-ի գլխավոր տնօրեն Գուրամ Աջոևը և թիմի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը այսօրվա մարզումից առաջ շնորհավորել են ակումբի երկու ֆուտբոլիստներին՝ Յուրի Ժիրկովի և Ռոման Բերեզովսկիին:
Այսօր՝ օգոսոտսի 20-ին, լրանում է Ժիրկովի 31 ամյակը, իսկ օգոստոսի 5-ին Բերեզովսկին նշել է իր ծննդյան 40-ամյակը: Այդ պատճառով «Դինամո»-ն շորհավորել է երկու ֆուտբոլիստներին ու նվերներ հանձնել:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին «Դինամո»-ում հանդես է գալիս 2012 թվականից: Դարպասապահը 2002-2005 թվականներին նույնպես պաշտպանել է ռուսական ակումբի գույները:



































