Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Տոմաս Մյուլլերը հաստատել է տեղեկությունները` «Մանչեսթեր Յունայթեդ» չկայացած տեղափոխության վերաբերյալ:
«Իհարկե, ես գիտեի, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում կարող եմ ավելի շատ վաստակել: Թե´ «Յունայթեդ»-ը, թե´ այլ ակումբներ ինձ աստղաբաշխական գումարներ էին խոստանում:
Միակ բանը, որ ստույգ գիտեմ այն է, որ իմ հեռանալու հարցը երբեք բարձրացված չի եղել: «Բավարիա»-ն իմ ակումբն է»,- ասել է Մյուլլերը:








































